Քաղաքացիական օրէնսգրքի յօդւածի կիրառման փոփոխութիւն՝ Աստւածային կրօններ դաւանող իրանցիների իրաւունքների պաշտպանութեան օգտին
Քաղաքացիական օրէնսգրքի յօդւածի կիրառման փոփոխութիւն՝ Աստւածային կրօններ դաւանող իրանցիների իրաւունքների պաշտպանութեան օգտին

Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը հրապարակելով Դատական Իշխանութեան առաջին տեղակալ Մոհամմադ Մոսադեղի յղած նամակի պատճէնն՝ երկրի ամբողջ դատարանների ղեկավարներին, յայտնում է, որ Դատական իշխանութեան շրջաբերականի համաձայն, քաղաքացիական օրէնսգրքի 881-րդ յօդւածը Սահմանադրութեամբ հաստատւած Աստւածային կրօնների հետեւորդների (քրիստոնեայ իրանցիների, զրադաշտների եւ հրեաների) վերաբերեալ յօդւածն, այլեւս, կիրառելի չէ եւ ժառանգութեան բաժանումը անհրաժեշտ է հաշւարկել եւ կատարել քաղաքացու նախկին դաւանանքի օրէնքների համաձայն։

Վերջում, Արա Շահվերդեանն իր շնորհակալական եւ գնահատականի խօսքերն է յայտում նախկին շրջանների պատգամաւորներին, մասնաւորապէս, դոկտ. Էսֆանդիար Բախթիարիին զրադաշտների յարգարժան պատգամաւորին:

Հաղորդակցւել Արա Շահվերդեանի հետ հէնց հիմա

Ներկայացրէք Ձեր տեսակէտը: Ուղէք հարցեր ու ստացէք խորհրդատւութիւն:

Հանրային հաղորդակցութիւն