Իսլ. խորհրդարանի Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի կենսագրութիւնը
Իսլ. խորհրդարանի Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի կենսագրութիւնը

Արա Շահվերդեանը ծնւել է 1976 թւականի ապրիլի 8-ին Թեհրանում: Մինչեւ 10-տարեկան եղել է Թեհրանի Նարմաք քաղաքամասի եւ 10-ից մինչեւ 25-տարեկան Թեհրանի կենտրոն՝ Սանայի քաղաքաղասի բնակիչ, այնուհետեւ, տեղափոխւել է հարաւային Մաջիդիէ քաղաքամաս, մինչ այժմ բնակւելով այնտեղ:
Մանկապարտէզը եւ նախակրթարանը յաճախել է «Ս. Մարիամ Աստւածածին» կրթահամալիր: Առաջին մինչեւ 3-րդ տարրականը յաճախել է «Սոհրաբ Նայիրի» տարրական դպրոց: Չորրորդ եւ հինգերրորդ դասարանը յաճախել է «Ն. Գիւլբենգեան» տարրական դպրոց:
Ուղեկցոյց օղակն աւարտել է «Ալիշան» դպրոցը: Միջնակարգ օղակն ուսանել է «Քուշեշ Մարիամեան» դպրոցում, որից յետոյ ընդունւել է Թեհրանի ազատ համալսարանի Առեւտրի եւ կառավարման ֆակուլտետ, որն աւարտելով ստացել է բակալաւրի աստիճան: Մագիստրատուրայի աստիճանը ստացել է Թեհրանի ազատ համալսարանի կենտրոնական մասնաճիւղի մարդաբանական ֆակուլտետից:
Արա Շահվերդեանը մասնագիտական որակաւորում է ձեռքբերել նաեւ՝ MBA-ի եւ DBA-ի ոլորտներում:
Նա մաս է կազմել Մաջիդիէ քաղաքամասի քաղխորհրդի կազմին՝ 2 շրջան:
ԹՀԹ Թեմական խորհրդին՝ 3 շրջան:
Անդամակցել է ԹՀԹ Պատգամաւորական ժողովին՝ 1 շրջան:
Հայ Համալսարանական Ընդհանուր միութեան վարչութեանը՝ 3 շրջան:
Այժմ հասարագիտութիւն, քաղաքագիտական ուղղւածութեամբ ֆալուլտետի ասպիրանտուրայի(դոկտորանտի) ուսանող է:

Հաղորդակցւել Արա Շահվերդեանի հետ հէնց հիմա

Ներկայացրէք Ձեր տեսակէտը: Ուղէք հարցեր ու ստացէք խորհրդատւութիւն:

Հանրային հաղորդակցութիւն